Մալայզիայում դրոններ են գործարկել բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար
Մալայզիայի իշխանությունները կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դրոններ են օգտագործում բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար: Այդ մասին հաղորդել Է The Guardian թերթը:
Նշվում Է, որ սքաներ-դրոնները, որոնք հանդերձված են ինֆրակարմիր տվիչներով, կարող են մարդկանց ջերմությունը որոշել մինչեւ 20 մետր բարձրությունից եւ նախազգուշացնել մարդու մոտ բարձր ջերմության առկայության մասին:
Ավելի վաղ երկրի իշխանությունները դրոնների հնարավոր օգտագործման մասին նախազգուշացրել Էին COVID-19-ի դեմ միջոցառումների պահպանումն ամենուրեք ապահովելու համար: Ընդամենը Մալայզիայում համավարակի ժամանակ հայտնաբերվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման ավելի քան 616,8 հազար դեպք, 3,3 հազարից ավելի հիվանդ մահացել Է, ապաքինվել Է 526,8 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ