Նյու Յորքի նահանգապետը պետք է հրաժարական ներկայացնի ոտնձգության մեղադրանքները հաստատվելու դեպքում. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն պետք է հրաժարական ներկայացնի, եթե հետաքննությունը հաստատի նրա դեմ մեղադրանքները: «Ես կարծում եմ, որ նա, հավանաբար, քրեական պատասխանատվության կենթարկվի»,- ասել է Բայդենը ABC News-ի հետ հարցազրույցում:
«Մեծ խիզախություն է պահանջվում, քանի որ ենթադրվում է, որ դրան պետք է շատ լրջորեն վերաբերվել»,- ասել է Բայդենը:
Քուոմոյին մեղադրում են մի քանի կանանց, ներառյալ մի քանի նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեջ: Վերջինները Քուոմոյին մեղադրել են աշխատավայրում ոտնձգությունների մեջ, այդ թվում՝ տնային կենդանիների մականուններով կամ իրենց արտաքինի վերաբերյալ դիտողություններով նվաստացնելու մեջ, ինչպես նաեւ «անցանկալի համբույրների, հպումների եւ իրենց սեքսուալ կյանքի մասին հարցուփորձ անելու մեջ»:
Նահանգապետը հերքում է, որ կանանց անվայելուչ կերպով է հպվել:
Կարծիքներ