Որտեղ կշարունակի Սերխիո Ռամոսն իր կարիերան

ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով հեռացած պաշտպան Սերխիո Ռամոսի համար առաջնային տարբերակ է «Սևիլիա» վերադառնալը: Թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, ինչը ևս կարևոր է ֆուտբոլիստի համար։
Այս մասին հայտնել է Cadena Ser-ը:
Ընդ որում, հաշվի առնելով ունեցած կարգավիճակը, իսպանացին հարազատ ակումբ կարող է անվճար վերադառնալ:
Ֆուտբոլիստը ներկա պահին առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, ինչն ընդունել դեռ չի շտապում։
«Սևիլիայի» սան Ռամոսը ակումբից հեռացել էր 2005 թվականին։
Կարծիքներ