«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին
Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից պուրակում «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Մինչ այդ, առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ, որից հետո կուսակցության անդամները երթով շարժվեցին դեpի Ալ. Մյասնիկյանի հուշարձան:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով` 13 տարի առաջ տեղի ունեցածը մարտահրավեր էր Հայաստանի ժողովրդավարությանը, պետականությանը և ժողովրդի իշխանությանը:
«Շատ տարօրինակ օր է` այսօր նույն մարտահրավերի առաջ ենք, և այսօր մարտի 1-ը լրիվ նոր իմաստ և նշանակություն է ստանում հենց այս գիտակցմամբ: Նոր մարտահրավերների լույսի ներքո ունենք մի իրավիճակ, երբ թիրախը կրկին ժողորվդի իշխանությունն է, ժողովրվդի կամքը, ժողովրդավարությունը և մեր երկրի պետականությունն ու ինքնիշխանությունը:
Այստեղ չափազանց կարևոր է, թե որքան պատասխանատու են հանրությունը իր ամբողջության մեջ և առանձին ինստիտուտները: Դրանից է կախված ելքը ստեղծված իրավիճակից, ինչպես դրանից կախված եղավ 2008 թվականին հայտնի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, երբ ժողովուրդը մեն մենակ մնաց իր պատասխանատվության հետ, պետության և պետականության առաջ իր պատասխանատվության հետ և միայնակ երկիրը դուրս բերեց այդ իրավիճակից»,- ասաց Բաբաջանյանը:
Կարծիքներ