Սլավիկ Գալստյանն առաջին մեդալը նվաճեց ՀՀ հավաքականի համար
Սերբիայում շարունակվող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են նվաճել 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:
Սփոփիչ գոտեմարտում Սլավիկը 9-0 հաշվով հողթել է պերուացի Նիլթոն Գոնսալո Մարկոս Սոտո Գարսիային, իսկ Կարապետը 4-1 հաշվով առավելության է հասել գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում Սլավիկը կգոտեմարտի ուկրաինացի Արտուր Պոլիտաևի, իսկ Կարապետը կմրցի սերբ Վիկտոր Նեմեշի հետ:
Կարծիքներ