Աշխատանքային օրենսգրքում ու Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծերը քննարկվել են սոցիալական գործընկերների հետ

Աշխատանքային օրենսգրքում ու Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծերը քննարկվել են սոցիալական գործընկերների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Արդարադատության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից համատեղ մշակված օրենքների նախագծերի քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների՝ Արդարադատության, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծերում առաջարկվող փոփոխությունները. մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, կարևորելով սոցիալական գործընկերների կարծիքներն ու առաջարկները, նշել է, որ դրանք ևս թույլ կտան ընդհանրացնել և ամբողջացնել նախատեսվող փոփոխությունները»,-հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագծերը միտված են միայն աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը։ Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է գործատուին հնարավորություն տալ չպատվաստված կամ չթեստավորված աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի և այդ չթույլատրված ժամանակահատվածի համար չվարձատրել։ Այդ իրավիճակի՝ 30 օր անընդմեջ շարունակվելու դեպքում, երբ աշխատողը չի ներկայանում աշխատանքի կամ 12 ամսվա ընթացքում գումարային 50 օր բացակայում է, գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում