ԱՄՆ-ում ազատ են արձակել աֆրոամերիկացուն, ով կեղծ մեղադրանքով 44 տարի բանտում է անցկացրել

ԱՄՆ-ում ազատ են արձակել աֆրոամերիկացուն, ով կեղծ մեղադրանքով 44 տարի բանտում է անցկացրել

ԱՄՆ-ում ազատ են արձակել աֆրոամերիկացի Ռոնի Լոնգին, ով բռնաբարության կեղծ մեղադրանքով 44 տարի բանտում է անցկացրել, հաղորդում է CNN-ը:

1976 թվականին այսօր արդեն 64-ամյա Լոնգը մեղադրվել է սպիտակամորթ կնոջը բռնաբարելու մեջ: Նրան ցմահ ազատազրկման են դատապարտել:

Ավելի ուշ պարզվել է, որ հանցանքի վայրում հանցանմուշներ են հայտնաբերվել, որոնք վկայել են Լոնգի անմեղության մասին: Հայտնաբերված մատնահետքերն ու այլ հանցանմուշներ չեն պատկանել Լոնգին:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում