Լավրովը հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության հաջորդ փուլի մեկնարկի մասին
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ամբողջական ազատագրմանը սկսվում է: Այս մասին երեքշաբթի օրը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի արևելքում գործողության նպատակն է, ինչպես արդեն իսկ հայտարարվել է ի սկզբանե, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրումը: «Այս օպերացիան շարունակվելու է, այս գործողության հաջորդ փուլն է սկսվում, և կարծում եմ՝ հիմա կարևոր պահ է»։
«Մոսկվա» հածանավի խորտակման մասին հարցին ԱԳ նախարարը պատասխանել է. «Դա ՊՆ-ի գործն է, բացատրել են, թե ինչ է եղել, ոչինչ ավելացնել չեմ կարող»։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։ Ինչպես հայտարարել են ՌԴ ՊՆ-ում, ռուս զինվորականները ոչ թե հարվածներ են հասցնում քաղաքներին, այլ անջատում են միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Կարծիքներ