ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի փոխարեն նոր երկրի ընտրություններ կանցկացվեն
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` Մարդու իրավունքների համաշխարհային կազմակերպության խորհրդում նոր երկրի ընդգրկման հարցով քվեարկությունը նախատեսված է մայիսի 10-ին, միակ թեկնածուն Չեխիան է։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պոլինա Կուբյակը։
Ինչ վերաբերում է Գլխավոր ասամբլեայի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում թափուր տեղի հարցի քննարկմանը, ապա քվեարկությունը նշանակված է մայիսի 10-ին, ժամը 10:00-ին,- ասել է Կուբյակը:
Կարծիքներ