Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ

Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օգոստոսի 4-22-ը ներառյալը կլինի արձակուրդում: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարութնունից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ավանեսյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ որոշում է ստորագրել: 

Արձակուրդում գտնվելու ընթացքում Անահիտ Ավանեսյանին 2025 թվականի օգոստոսի 4-10-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, օգոստոսի 11-17-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ օգոստոսի 18-22-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում