Քաղըզմանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հունիսի 21-ին ներկայիս Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Քաղըզմանի (Կաղզվան) շրջանում 3․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22։17-ին, հայտնում է Ermenihaber-ը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6կմ խորության վրա։ Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։ Նյութական և մարդկային կորուստներ չկան։
Կարծիքներ