Jaguar Land Rover-ը կորոնավիրուսային իրավիճակի պատճառով կարող է կրճատել մոդելային շարքը

Jaguar Land Rover-ը կորոնավիրուսային իրավիճակի պատճառով կարող է կրճատել մոդելային շարքը

Կորոնավիրուսի համավարակի եւ ֆինանսական կորուստների հետ կապված իրավիճակը կարող է ստիպել Jaguar Land Rover-ին վերանայել ապագայի պլանները եւ նույնիսկ կրճատել մոդելային շարքը, գրում է Motor-ը:

Թեեւ Jaguar Land Rover-ը ներկայում աշխատում է միանգամից մի քանի նորույթների վրա, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները կարող են էական ազդեցություն ունենալ ապագա ծրագրերի վրա: Ինչպես HYPERLINK-ին հայտնել է Automotive News-ը, Jaguar Land Rover-ը կարող է կրճատել մոդելային շարքը՝ բրիտանական ավտոարտադրողը կվերլուծի շուկան եւ կփորձի որոշել, թե որքան արագ կվերականգնվի երկու ապրանքանիշների համաշխարհային վաճառքը կորոնավիրուսի բռնկումից հետո: Եվ եթե կանխատեսումները բավարար լավատեսական չլինեն, հետագայում կորոշվի մոդելային գծի կրճատման հարցը:

«Մենք պետք է սպասենք եւս մի քանի շաբաթ, որպեսզի ավելի լավ հասկանանք դա»,- ասել է Պատամադայ Բալաջին՝ Tata Motors-ի ֆինանսական տնօրենը: Նա հավելել է, որ նախքան այդպիսի որոշում կայացնելը պետք է ամեն ինչ մանրամասն կշռադատել, քանի որ դա կազդի HYPERLINK-ի ճակատագրի վրա: Նոր կամ թարմացված մոդելների որոշ ծրագրեր արդեն հետաձգվել են ավտոմոբիլային արդյունաբերության գլոբալ ճգնաժամի հետեւանքով, բայց գործը դեռեւս չեղարկմանը չի հասել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում