Չինաստանի մարտարվեստի դպրոցում բռնկված հրդեհն առնվազն 18 մարդու կյանք է խլել
Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել կենտրոնական Չինաստանում գտնվող մարտարվեստի դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։
Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ մարզման ժամանակ։ Մարտարվեստի դպրոցը գտնվում է Հենան նահանգի Շանցյու քաղաքում։
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ հրդեհն արդեն մարվել է։ Տուժածների վիճակի մասին տեղեկություններ չկան։ Բռնկման պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ