Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն․ Հայաստան – Գերմանիա` 2:2

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն․ Հայաստան – Գերմանիա` 2:2

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ միավորը կորցրեց Սլովենիայի Չատեժ քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում:

Այսօր կայացած 4-րդ տուրում մեր թիմը հանդիպեց Գերմանիայի ընտրանու հետ, հայտնում է «A1+»-ը։ Առաջին համարի տակ հանդես եկող Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ալեքսանդր Դոնչենկոյին և առաջ մղեց մեր ընտրանուն: Սակայն երկրորդ խաղատախտակի վրա Հայկ Մարտիրոսյանը զիջեց Վինսենտ Կեյմերին: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն իրենց պարտիաներին ավարտեցին ոչ-ոքի:

Այդպիսով, Հայաստանի հավաքականն ընթացիկ մրցաշարում երկրորդ անգամ չկարողացավ հաղթել մրցակցին և բավարարվեց ոչ-ոքի արդյունքով` 2:2: Մեր թիմը վաստակեց 6 միավոր և այժմ մի քանի հավաքականների հետ կիսում է 4-րդ տեղը: Մերոնք մրցաշարի երեք առաջատարներից` Ռուսաստանից, Հունգարիայից և Ադրբեջանից, առայժմ հետ են մնում մեկ միավորով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում