Զելենսկին Եվրախորհրդի ղեկավարի հետ պայմանավորվել է համակարգել միգրացիոն ճգնաժամի հարցը

Զելենսկին Եվրախորհրդի ղեկավարի հետ պայմանավորվել է համակարգել միգրացիոն ճգնաժամի հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին և պայմանավորվել համակարգել գործողությունները՝ կապված այնտեղ ծագած միգրացիոն ճգնաժամի հետ։

«Մենք Շառլ Միշելի հետ քննարկել ենք իրավիճակը ԵՄ-Բելառուս սահմանին և անվտանգության այլ մարտահրավերները տարածաշրջանում:

Պայմանավորվել ենք համակարգել հաջորդ քայլերը: Մենք պետք է միասին գործենք հիբրիդային հարձակումների դեմ», - գրել է Զելենսկին Twitter-ում :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում