Առաջիկա օրերին ՀՀ ամբողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանը կբարձրանա:
Ըստ հրապարակված տեղեկատվության, այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում եղանակը կտաքանա 15-20 աստիճանով։
Կարծիքներ