Շոյգուն հայտարարել է, որ ներկայում որոշվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ապագան

Շոյգուն հայտարարել է, որ ներկայում որոշվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ապագան

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ արևմտյան երկրները պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ՝ անվերջ պատժամիջոցներ սահմանելով, ռազմական հակամարտություններ բորբոքելով և Կիևին օգնություն ցուցաբերելով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

«Հավաքական Արևմուտքն ամենաիսկական պատերազմ է ծավալել Ռուսաստանի դեմ՝ հերթական անգամ ամբողջ ուժով փորձելով կոտրել նրան։ Անվերջ պատժամիջոցներ են սահմանվում, սահմանակից երկրներում հրահրվում են անկարգություններ ու ռազմական բախումներ։ Հսկայական ռազմական օգնություն է ցուցաբերվում է Կիևի ռեժիմին», - Շոյգուն ասել է ռազմական բուհերի շրջանավարտների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Նրա խոսքով՝ ներկայում «որոշվում է հայրենիքի ճակատագիրը, որոշվում է նրա աշխարհաքաղաքական ապագան»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում