Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 3 հայ ըմբիշ. ըմբշամարտի ԱԱ
Օսլոյում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս կգա 3 հայ ըմբիշ: 60 կգ քաշայինների կարգում Հայաստանը կներկայացնի Հրաչյա Պողոսյանը, 67 կգ քաշայինների կարգում՝ Սլավիկ Գալստյանը և 87 կգ քաշայինների մրցավեճում՝ Արթուր Շահինյանը: Բոլորը կսկսեն գոտեմարտերը որակավորման փուլից:
Հիշեցնենք նաև, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:
Կարծիքներ