Գրեթե միաժամանակ վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք՝ մանկական, վիրաբուժական և թերապևտիկ. Ավանեսյանն այցելել է Վարդենիսի ԲԿ
Վարդենիսի բժշկական կենտրոնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է վերջին շրջանում կատարված վերանորոգման ու վերազինման աշխատանքներին: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Այստեղ գրեթե միաժամանակ վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք՝ մանկական, վիրաբուժական և թերապևտիկ:
Նախարարը զրուցել է բուժառուների հետ, որոնք ընդգծել են առողջության ապահովագրության ներդրման կարևորությունը՝ նշելով, որ հատկապես ծախսատար բուժծառայություններն իրենց հասանելի են դարձել միայն այս համակարգի շնորհիվ:
Շուրջ 2,5 ամսում Վարդենիսի բուժկենտրոնում իրականացված 110 վիրահատությունների գերակշիռ մասը (ավելի քան 80 տոկոս) արվել է առողջության ապահովագրությամբ:
Քննարկվել է նաև այստեղ նոր բուժծառայության ներդրման հնարավորությունը»,- նշված է գրառման մեջ:


Կարծիքներ