ԱՍՀՆ-ում քննարկվել է Քաշաթաղի շրջանի բնակիչների համար բնակապահովության նախագիծը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ալեքսան Հակոբյանին, ով 1993-2004թթ․ եղել է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է օրերս նախարարության կողմից ներկայացված՝ Քաշաթաղի շրջանի բնակիչների համար բնակապահովության նախագիծը։
Նախարարի խոսքով՝ արցախցիների համար արժանապատիվ կենսապայմանների ստեղծումը նախարարության առաջնահերթություններից է։
Կարծիքներ