Զելենսկին Բուշ կրտսերին հրավիրում է Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին հրավիրել է այցելել Ուկրաինա` իրեն հարմար ցանկացած պահի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից՝ Զելենսկու և Բուշ կրտսերի միջև տեսակապի միջոցով կայացած զրույցից հետո։
ԱՄՆ նախկին նախագահը աջակցություն է հայտնել Զելենսկիին և ուկրաինացի ժողովրդին, հայտնում է գրասենյակը։ «Ձեր քաջությունը շատ կարևոր է ձեր շարունակական հաջողության համար: Եթե դուք անեք այն, ինչ անում եք, միշտ կունենաք մեր աջակցությունը, եթե շարունակեք պայքարել այնպես, ինչպես հիմա եք», - ասվում է ուղերձում:
Կարծիքներ