Սոցիալական ցանցերում հավաքում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների անձնական տվյալները. զգուշացում

Սոցիալական ցանցերում հավաքում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների անձնական տվյալները. զգուշացում

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել և տարածվել են տարբեր հղումներ, որոնց օգնությամբ տարաբնույթ անձնական տվյալներ են հավաքվում տեղահանվածներից՝ իբր հետագայում նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով։

Պետք է խուսափել սոցիալական ցանցերում նման հարցաթերթիկներ լրացնելուց, քանի որ դրանք կարող են հանգեցնել որոշակի ֆինանսական կորուստների։

Հնարավոր է նաև, որ այս ամենն արվում է որոշակի քաղաքական նպատակներով, և դրսից ղեկավարվող որոշ ուժեր այս կերպ փորձում են տվյալներ հավաքել տեղահանված մեր հայրենակիցների մասին, որպեսզի, օգտվելով առիթից և նրանց զգայուն հուզական վիճակից, ապագայում կոչ անեն նրանց մոբիլիզացվել և խրախուսեն իրականացնել տարբեր ակցիաներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում