Ղարաբաղցին պետք է կառավարի Հայաստանը, իշխանությունը պետք է վերցնենք ու մենք կառավարենք․ Լևոն Քոչարյանը՝ արցախցիներին
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, օրեր առաջ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ Չարենցավանում հանդիպել են տեղահանված ԼՂ հայերի հետ։ Հանդիպման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները Իշխան Սաղաթելյանի ու Լևոն Քոչարյանի գլխավորությամբ փորձել են ղարաբաղցիների հույզերի վրա խաղալով համոզել վերջիններիս, որ պետք է փողոցային պայքար սկսել ու Հայաստանում վերցնել իշխանությունը։
MediaNews-ի տեղեկություններով հանդիպաման ժամանակ կրտսեր Քոչարյանը խոստացել է իշխանությունը վերցնելու դեպքում լուծել բռնի տեղահանված բոլոր արցախցիների բնակարանային խնդիրները։
«Իշխանությունը պետք է վերցնենք ու մենք կառավարենք Հայաստանը: Ղարաբաղցին պետք է կառավարի Հայաստանը, որ բոլորիդ խնդիրները լուծվեն։ Իշխանությունը վերցնելուց հետո բոլորիդ տան հարցն էլ կլուծենք, բոլորդ էլ լավ գործ կունենաք», — ասել է Լևոն Քոչարյանը։
Այնուհետև կրտսեր Քոչարյանը հավաքված արցախցիներին հիշեցրել է իր հոր կառավարման տարիները, երբ իր խոսքերով «ղարաբաղցիները ինչ ուզում անում էին, ամեն ինչի տերն էին»
Կարծիքներ