Հրաժարվելով Մոսկվայի միջնորդությունից, Երևանն ինչ որ իմաստով Մոսկվային ազատում է Բաքվի հանդեպ որոշ կաշկանդվածությունից. Արման Բաբաջանյան

Հրաժարվելով Մոսկվայի միջնորդությունից, Երևանն ինչ որ իմաստով Մոսկվային ազատում է Բաքվի հանդեպ որոշ կաշկանդվածությունից. Արման Բաբաջանյան

Հրաժարվելով Մոսկվայի միջնորդությունից, Երևանն ինչ որ իմաստով Մոսկվային ազատում է Բաքվի հանդեպ որոշակի կաշկանդվածությունից:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Գրառման մեջ նաև ասված է

«Իհարկե, լարը, որի վրայով քայլում ենք, չափազանց բարակ է, որովհետև հնարավոր է նաև, որ Երևանի հրաժարումը էլ ավելի մերձեցնի Մոսկվային ու Բաքվին և այդ իմաստով ավելի շուտ Մոսկվայի ձեռքերն ազատի հենց Հայաստանի հանդեպ: Սա իհարկե կախված է այն հանգամանքից, թե Լաչինի միջանցքի հարցի լուծման գործում Երևանն առարկայական ինչ այլընտրանք ունի, որը կարող է մտածելու տեղիք տալ Բաքվին:

Հրապարակային դաշտում այդ այլընտրանքը ցավոք սրտի չի նշմարվում, բայց նաև պետք է նկատի ունենալ, որ մեծ քաղաքականության անցուդարձի ոչ ամբողջական պատկերն է տեսանելի հրապարակային մակարդակում և շատ գործոններ դրսևորվում են ժամանակի ընթացքում:

Խնդիրն այն է, թե որքան ժամանակ կա և մինչ այդ դրսևորումները, Հայաստանն ինչ ռիսկեր ունի և դրանց կառավարման օպերատիվ ինչ հնարավորություններ կան Հայաստանի տնօրինության տակ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում