Google-ը կարող է հարկ սահմանել ԱՄՆ-ում դիտվող YouTube տեսանյութերի ստեղծողների վրա
Google-ը կարող է պահանջել ամբողջ աշխարհի վիդեո բլոգերներից, ովքեր տեսանյութեր են ստեղծում իրեն պատկանող YouTube պլատֆորմում, հարկ վճարել Միացյալ Նահանգների բնակիչների կողմից իրենց քոնթենթի դիտումներից ստացված եկամտի համար: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի տեխնիկական աջակցության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Google-ը 2021 թվականի հունիսից կարող է սկսել ԱՄՆ-ի հարկեր գանձել ԱՄՆ-ում դիտողներից ստացվող եկամտի վրա», - ասվում է այնտեղ:
Բացի այդ, նշվում է, որ մինչ մայիսի 31-ը քոնթենթի բոլոր ստեղծողները պետք է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրեն Google-ի կողմից մշակված Adsense դրամայնացման ծառայությանը: Եթե համապատասխան տվյալները չտրամադրվեն նշված ժամկետում, ապա Google-ը պարտավոր կլինի գանձել օգտվողների ամբողջ աշխարհում ամբողջ եկամտի 24 տոկոսը:
Կից բացատրական տեսանյութում նշվում է, որ նման միջոցն անհրաժեշտ է ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության պահանջներին համապատասխանելու համար, որոնց համաձայն կորպորացիան պետք է «հավաքի հարկային տեղեկատվություն բոլոր ստեղծողների մասին, որոնք դրամայնացնում են իրենց քոնթենթը ԱՄՆ-ից դուրս» եւ «որոշ դեպքերում հարկեր պահի, եթե այդ ստեղծողները եկամուտ են ստանում Միացյալ Նահանգների բնակիչներից»:
Կարծիքներ