Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակը
Մարտի 11-ին Տոկիոյի Ազգային թատրոնում սկսվել Է 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակի արարողություն ողբերգության օրվա տասնեորդ տարելիցի առթիվ: Հեռարձակումը վարում Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Լռության րոպեն ըստ ավանդույթի հայտարարվել Է տեղական ժամանակով14:46-ին (Երեւանի ժամանակով 09:46-ին), երբ 2011 թվականի մարտի 11-ին Մյագիի պրեֆեկտուրայի ափի մոտ գրանցվեց 9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը: Միջոցառումը տեղի Է ունենում Է կորոնավիրուսի պատճառով մի շարք սահմանափակումներով: Դրան մասնակցում Է 220 մարդ, ինչը չորս անգամ պակաս Է, քան սովորաբար:
Նաեւ դահլիճում ձեռնարկվել են զանազան միջոցներ վարակի տարածման դեմ: Անցյալ տարի արարողությունը չեղյալ Էր հայտարարվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս տարի մասնակիցների թվում են վարչապետ Յոսիհիդե Սուգան, ինչպես նաեւ Նարուհիտո կայսրը եւ Մասակո կայսրուհին, որոնց համար դա առաջին համատեղ հայտնվելն Է հանրությանը համավարակն սկսվելու պահից:
Լռության րոպեից հետո կառավարության ղեկավարը եւ կայսրը կընթերցեն իրենց ուղերձները եւ ցավակացություններ կհայտնեն զոհվածների հարազատներին: 2011 թվականին երկրաշարժը եւ ցունամին խլեցին առնվազն 18,4 հազար մարդու կյանք, եւս 3,7 հազարը մահացել Է հետագա տարիների ընթացքում սրված հիվանդություններից եւ այլ պատճառներից՝ կապված այն բանի հետ, ինչ նրանք վերապրել են: Ամենամեծ վնասը հասցվել Է Մյագիի, Իվատեի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներին: Վերջին պրեֆեկտուրան հայտնի դարձավ ամբողջ աշխարհում համանուն ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով, որի հետեւանքների հետ Ճապոնիան ստիպված Է գործ ունենալ մինչ օրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ