Պինգվինին մահից փրկել է սերը
Երբ Դոթի անունով աֆրիկական պինգվինն անսպասելի ծանր հիվանդացավ, «National Aviary»-ի (Փիթսբուրգ. նա այստեղ է ապրում) աշխատակիցները վատթարից վախեցան:
Դոթին, որի տեսակը անհետացման սպառնալիքի տակ է, կանգնելու ուժ չուներ, տառապում էր թուլությունից եւ դժվարությամբ էր շնչում, հայտնում է«USA.one»-ը: Երբ Դոթիին տարան վերակենդանացման բաժանմունք, պարզվեց, որ նրա մոտ թոքաբորբ է: Թռչնին հակաբիոտիկներ նշանակեցին՝ ապաքինումն արագացնելու համար, բայց աշխատակիցները, միեւնույն է, մտավախություն ունեին, որ պինգվինը չի կարողանա հիվանդությունը հաղթահարել: Ի վերջո նրանք հանճարեղ գաղափար մտահղացան՝ Դոթիին փրկել սիրո ուժի միջոցով: Խաղի մեջ մտավ Սթենլին, որից թռչունը նախկինում անբաժան էր:
Նրա առաջին այցը տեւել է ընդամենը մեկ ժամ, բայց պինգվինն օրեցօր սիրեցյալի հետ ավելի շատ ժամանակ էր անցկացնում: «Սթենը սկզբում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր մնում օրական ընդամենը մեկ ժամ,- ասում է «National Aviary»-ի բժիշկ Փիլար Ֆիշը: - Դոթին շատ ավելինի համար ուժ չուներ: Հետո նա սկսեց ապաքինման գնալ, եւ այցերը դարձան ավելի երկարատեւ»:
Արդյունքում Սթենը տեղափոխվեց նրա մոտ: Անասնաբույժների այցելության ժամանակ Սթենը ոգեւորում էր Դոթիին, բարձրացնում տրամադրությունը եւ խրախուսում սնունդ ընդունելու ժամին: Ի վերջո՝ այս հոգածությունը կատարել է անհնարինը: Հիմա Դոթին իրեն գերազանց է զգում եւ վերաջապես կարողացել է սիրեցյալի հետ վերադառնալ իր գաղութ: Աշխատակիցների խոսքով՝ նրա ապաքինումը «մե՜ծ հրաշք» է, որը հնարավոր դարձավ ոչ միայն պինգվինի ֆիզիկական առողջության մասին հոգածությամբ, այլեւ զգացմունքային:
Կարծիքներ