Մասնագետը պատմել է, թե ինչպես է դրսևորվում հետկովիդյան համախտանիշը
Դելտա շտամով հետկովիդյան համախտանիշը հաճախ արտահայտվում է, մասնավորապես՝ հոգնածության, ձայնի փոփոխության և ճանաչողական ֆունկցիաների նվազմամբ, ՏԱՍՍ-ին ասել է Մոսկվայի համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Տատյանա Ռուժենցովան։
«Ներկայումս ավելի հաճախ նկատվում է ավելի ընդգծված հոգնածություն, քթի խոռոչի երկարատև բորբոքային փոփոխություններ, ձայնի փոփոխություններ, հիշողության խանգարումներ, այսպես կոչված ճանաչողական ֆունկցիաների, լսողության խանգարում, աղեստամոքսային տրակտի խանգարումներ,, թոքերի և սրտի ավելի արտահայտված ախտահարումներ, այլ վարակների նկատմամբ զգայունության բարձրացում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է ավելի ցայտուն հետկովիդյան սինդրոմը դելտա շտամի ժամանակ։
Ռուժենցովան ասել է, որ հետկովիդյան սինդրոմը կարող է զարգանալ նույնիսկ այն դեպքում, երբ մարդը հիվանդ է եղել թեթև ձևով։ Ըստ մասնագետի՝ հիվանդության թեթև ընթացքի դեպքում մարդիկ, որպես կանոն, չեն դիմում բժշկի, ինչը կարող է հանգեցնել հետկովիդյան համախտանիշի զարգացմանը։
Կարծիքներ