Գինցբուրգը բացատրել է, թե ինչու Sputnik V-ն դեռևս չի ճանաչվել Արևմուտքում

Գինցբուրգը բացատրել է, թե ինչու Sputnik V-ն դեռևս չի ճանաչվել Արևմուտքում

«Գամալեյա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ Եվրոպական դեղամիջոցների գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները հրաժարվում են նկատել ռուսական Sputnik V պատվաստանյութի հաջողությունը։

«Պատվաստումը ցույց տվեց, որ Սպուտնիկ V-ն փայլուն է աշխատում կովիդից պաշտպանության հարցում, սակայն, ԵԴԳ և ԱՀԿ պաշտոնյաները չեն ցանկանում այդ տեսնել», - ասել է Գինցբուրգը, գրում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, նա նշել է, որ եվրոպական և ռուսական օրենսդրության տարբերությունները նույնպես առաջացնում են դեղամիջոցի հաստատման ձգձգումներ։

Sputnik V-ն գրանցվել է Ռուսաստանում 2020 թվականի օգոստոսի 11-ին և դարձել է աշխարհում առաջին պաշտոնապես գրանցված պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ։ Դեղամիջոցն այժմ գրանցված է 70 երկրներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում