Հնդկաստանն արգելափակել է եւս 43 չինական հավելված
Հնդկաստանն արգելափակել է եւս 43 չինական հավելված՝ հայտարարելով, որ դրանք սպառնում են իր «ինքնիշխանությանն ու ամբողջականությանը», հաղորդում է AFP-ը:
Ավելի վաղ իշխանություններն արգելափակել էին 59 չինական հավելված, ներառյալ TikTok-ը: Եվս 118 չինական բջջային հավելված, այդ թվում հայտնի PUBG խաղը, արգելվել են սեպտեմբերին:
Արգելված հավելվածների վերջին փուլում են ներառվել AliExpress-ի Alibaba-ն, Lalamove առաքման ծառայությունը, ինչպես նաեւ ծանոթությունների հավելվածները:
Հակաչինական տրամադրությունները կտրուկ աճել են Հնդկաստանում Լադակխում չինացի եւ հնդիկ զինվորականների միջեւ բախումներից հետո
Կարծիքներ