Լուկաշենկոն կոչ է արել օգոստոսի 24-ից փակել գործադուլ անող ձեռնարկությունները

Լուկաշենկոն կոչ է արել օգոստոսի 24-ից փակել գործադուլ անող ձեռնարկությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել երկուշաբթի օրվանից, օգոստոսի 24-ից, դադարեցնել այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնց կոլեկտիվները գործադուլ են անում:

«Ես խնդրում եմ նահանգապետին, գործադիր կոմիտեների նախագահներին՝ եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել, մի ստիպեք, պետք չէ։ Մենք, միեւնույն է, նրանց չենք ստիպի, չենք համոզի։ Երկիրը մտահոգված է: Բայց եթե ձեռնարկությունը չի աշխատում, երկուշաբթի օրվանից կողպեք կդնենք դարպասին, կկանգնեցնենք, մարդիկ կհանգստանան, կորոշենք, թե ում հետո հրավիրենք այդ ձեռնարկություն»,- Գրոդնոյում շաբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում