COVID-19-ի դեմ Օքսֆորդի պատվաստանյութի վերջնական փորձարկումները կանցկացվեն Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը թույլատրել է AstraZeneca դեղագործական ընկերությանը, որը Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ միասին մշակում է COVID-19- ի դեմ պատվաստանյութը, կլինիկական փորձարկումների երրորդ փուլն անցկացնել Ռուսաստանում: Այս մասին հաղորդվում է Reuters- ը։
«AZD1222 պատվաստանյութի փորձարկումներին մասնակցելու է 150 մարդ, դրանք կիրականացվեն Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի չորս բժշկական հաստատություններում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Օքսֆորդի գիտնականների՝ The Lancet բժշկական ամսագրում հրապարակած արդյունքների համաձայն, 1.077 կամավորների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութը կրկնակի պաշտպանություն է ապահովում COVID-19- ի դեմ: Միևնույն ժամանակ, լուրջ կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել․ թեթև տկարությունները բուժվել են սովորական պարացետամոլով:
Կարծիքներ