Ղազախստանի Մեջլիսի նախագահը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել
Ղազախստանի Մեջլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Նուրլան Նիգմատուլինը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնեցին Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Նույն օրը, ըստ ԿԸՀ-ի, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորի թափուր մանդատը փոխանցվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Երլան Կոշանովին։
59-ամյա Նիգմատուլինը 2021 թվականի հունվարից զբաղեցրել է յոթերորդ գումարման Մեջլիսի նախագահի և իշխող Նուր Օթան կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Նախկինում նա գլխավորել է վեցերորդ և հինգերորդ գումարումների խորհրդարանի ստորին պալատը, ղեկավարել է Ղազախստանի նախագահի վարչակազմը, եղել է Նուր Օթան կուսակցության նախագահի առաջին տեղակալը։
Մեջիլիսի նախագահն ընտրվում է պալատի պատգամավորների կազմից՝ գաղտնի քվեարկությամբ՝ խորհրդարանականների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Այս պաշտոնի թեկնածուին առաջադրում են պալատի պատգամավորները։
Կարծիքներ