Ազատան գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ազատան գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 23-ին, ժամը 05։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 17-րդ փողոցում՝ անասնագոմում, այրվում է անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 5 փրկարար-ծառայող։

Պարզվել է, որ անասնագոմում (120 քմ) այրվում է մոտ 160 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում