Թրյուդոն կոչ է արել խաղաղ կերպով դադարեցնել Օտտավայում բեռնատարների բողոքի ակցիաները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կողմ է Օտտավայում բեռնատարների բողոքի խաղաղ ավարտին։ ՏԱՍՍ-ի հաղսորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ տեսակոնֆերանսի միջոցով ելույթ ունենալով ազգային խորհրդարանի նիստում։
«Մենք ցանկանում ենք տեսնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասաց նա՝ պատասխանելով պատգամավորներից մեկի՝ ակցիայի հնարավոր ուժային դադարեցման մասին հարցին։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ իշխանությունները կարող են լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել իրավապահ մարմիններին, եթե նման պահանջ ստացվի։
Կորոնավիրուսային սահմանափակումների դեմ լայնածավալ բողոքի ցույցը, որը նախաձեռնել են կանադացի բեռնատարները, սկսվել է Օտտավայում հունվարի 29-ին և դեռ շարունակվում է։
Թրյուդոն և նրա ընտանիքը հունվարի 29-ին լքել են իրենց մայրաքաղաքային նստավայրը անվտանգության նկատառումներով, իսկ երկուշաբթի օրը հայտարարել են, որ վարակվել են կորոնավիրուսով։ Վարչապետը նաև ասել է, որ մտադիր չէ բանակցությունների մեջ մտնել Օտտավայի ցուցարարների հետ՝ նրանց անվանելով «մարգինալ փոքրամասնություն»։ Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության հաշվարկների, տարբեր օրերին ցույցերին մասնակցել է 5-ից 18 հազար մարդ։ Չորեքշաբթի օրը ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթավերջին տեղի ունեցած ցույցերի արդյունքներով բերման են ենթարկվել երեք անձինք, ովքեր կատարել են տարբեր իրավախախտումներ։
Կարծիքներ