Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարը

Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարը

 Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 20-ին Լոնդոնի ICE սակարանում բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարից, վկայում են առեւտրական հարթակի տվյալները:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքն այս պահին աճել Է մինչեւ 1155,4 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Հոկտեմբերի 18-ին կայացած աճուրդում «Գազպրոմը» նոյեմբերի համար Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցման լրացուցիչ հզորություններ չի ամրագրել, որոնք առաջակվել Էին «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի գործարկու»-ի կողմից:

Բացի դրանից, «Գազպրոմը» նոյեմբերի համար ամրագրել Է սոսկ օրական 31,4 միլիոն խորանարդ մետր գազի մղման հզորություններ ՝ աճուրդում առաջարկված օրական 89 միլիոն խորանարդ մետրից՝ Յամալ - Եվրոպա Լեհաստանի տարածքով անցնող խողովակաշարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում