Արցախից ՀՀ մեկնել ցանկացող անձանց մասով որևէ սահմանափակում չկա. ԱՀ ոստիկանությունը պարզաբանում է
ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ դեկտեմբերի 22֊ին տեղադրված «ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է» վերնագրով նյութի վերաբերյալ:
«Նյութի մեջ նշված է, թե ովքեր կարող են դիմել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար։
Հավելենք, որ Արցախի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետություն մեկնել ցանկացող անձանց մասով որևէ սահմանափակում չկա»,- գրված է հայտարարությունում։
Կարծիքներ