Գյումրիում 31-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը տեղում մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Սաշա Սարգսյանը իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Կարծիքներ