Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Անն Իդալգո
Ադրբեջանը մեղավոր է Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալման և այդ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման համար։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ ԼՂ-ի բնակչների հետ տեղի ունեցածը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:
«Հայաստանում շարունակվում է ողբերգությունը: Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100 հազարավոր փախստականների և Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքական բանտարկյալների հետ են։ Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ բանտարկյալներին»,-գրել է Իդալգոն։
Նա հավելել է, որ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով ԼՂ-ի հայության ներկայացուցիչներին կհանձնվի Փարիզի պատվավոր քաղաքացիություն:
Կարծիքներ