Պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով Արցախի մի շարք համայնքներում իրականացվում են ինժեներահետախուզական աշխատանքներ
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները ռազմամթերք ու այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ շեն, Վարնկաթաղ համայնքներում և «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։
Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։
Տեղեկատու հեռախոս`911։
Կարծիքներ