ԵՄ-ում հայտնել են COVID-ի հետ մարդկության երկարատև հարևանության մասին
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամոնը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսային վարակը երկար կմնա մարդկության հետ՝ չնայած հիվանդացության աճի դանդաղմանն ու պատվաստումների մեկնարկին։ Այս մասին գրում է Daily Mail բրիտանական տաբլոիդը։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները չպետք է կորցնեն զգոնությունը կորոնավիրուսի հանդեպ, որը լավ հարմարվել է մարդուն, և ժամանակի հետ կարող է պատվաստանյութերում շտկումներ պահանջել։ Նրա խոսքով՝ առանձնակի մտահոգություն է առաջացնում այն հարցը, որ պատվաստանյութերը կարող են լինել ոչ այնքան արդյունավետ COVID-19-ի որոշ տեսակների հանդեպ, հատկապես խոսքը վերաբերում է հարավաֆրիկյան և բրազիլական շտամներին։
«Հարցը նրանում է, թե ինչ է նշանակում վիրուսի փոփոխությունը պատվաստանյութի արդյունավետության համար»,-հայտարարել է Ամոնը՝ որպես օրինակ մատնացույց անելով սեզոնային գրիպը, որի դեմ պատվաստանյութն ադապտացվում է ամեն տարի։
Կարծիքներ