Գետահովիտում օծվել է Սուրբ Մատթեոս եկեղեցին

Գետահովիտում օծվել է Սուրբ Մատթեոս եկեղեցին

Գետահովիտում օծվել է նորակառույց եկեղեցին: Վերջինս կրում է Սուրբ Մատթեոսի անունը:

Այն կառուցվել է գետահովիտցի Կորյուն Ուլիխանյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Սրբալույս եկեղեցու օծման արարողությանը ներկա է եղել նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:

«Գետահովիտում չկար գործող եկեղեցի, գյուղում պահպանվել էր միայն Միջնաշեն կոչվող կիսավեր հինավուրց տաճարը»,- նշվում է Իջևանի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում