Կանադայի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը, խուսափել հնարավոր հումանիտար աղետից

Կանադայի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը, խուսափել հնարավոր հումանիտար աղետից

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է արել և տեղեկացրել, որ Կանադան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի փակմանն ու դրան հաջորդող զարգացումներին:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար աղետից»,-ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում