Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է բաժանարար արգելապատնեշին և շրջվել
Օգոստոսի 22-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1957 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Կարծիքներ