Մոսկվայից ժամանած բժիշկն Արցախում իրականացրել է վիրահատական միջամտություններ
ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մարտի 7-25-ը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ա.Ա. Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից իրականացվել են խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Մասնագետի կողմից կատարվել է 20 վիրահատություն, կապված ողնաշարի խնդիրների հետ՝ ճողվածք, ստենոզ, տրավմա:
Այցի շրջանակում իրականացվել է նաև փորձի փոխանակում:
Հարկ է նաև նշել, որ Արսեն Մովսիսյանը տարին 2 անգամ այցելում է Արցախ և ցուցաբերում մասնագիտական աջակցություն: Նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ:
Կարծիքներ