«Գյումրի» բժշկական կենտրոնը կիրականացնի տրիաժ ծառայություն. Արմեն Իսահակյան
ՀՀ Առողջապահության նախարարությունը «Գյումրի» բժշկական կենտրոնին թույլատրել է իրականացնել տրիաժային ծառայություն: Այս մասին freenews.am-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը` նշելով, որ բժշկական կենտրոնը սկսել է այդ ծառայությունը իրականացնել դեռեւս 1.5 ամիս առաջ:
Նրա հավաստմամբ որպեսզի կարողանայինք պլանային վիրահատություններ իրականացնել, միջանկյալ ընդունում էինք կատարում, հետագայում ճշգրտելով հիվանդի վիճակը թեստավորումից հետո նոր կատարում էինք վիրահատությունը:
Հետագայում, երբ որ հիվանդների թիվը ավելացավ, շատ սկսեցին ընդունվել թոքաբորբով հիվանդներ, բարձր ջերմությունով եւ մենք այդ միջանկյալ բաժանմունքը օգտագործեցինք հենց դրա համար: Այդ բաժնմունքը իրենից ներկայացնում է մեկուսարաններ, այսինքն մեկ հոգու համար օգտագործվող հիվանդասենյակներ:
Ունենք 15 մեկուսարան, որտեղ պառկում էին, հետո եթե դրական էր լինում պատասխանը տեղափոխվում էին Երեւան կամ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ եթե բացասական էր, մնում էին հիվանդանոցում եւ շարունակում բուժումը»:
Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի խոսքերով կառույցը 1.5 ամսվա ընթացքում ընդունել է ավելի քան 120 պացինետի, որոնցից մոտ 80-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Այսինքն տրիաժ ծառայության գործընթացը մենք ակամա անում էինք, հիմա նախարարության կողմից կոդն են ուղղակի բացել եւ մեզ թույլատրել են, որ ֆինանսավորում տրվի այդ հիվանդներին ընդունելու համար»,-նշեց նա:
Կարծիքներ