Թեհրանն ուրանի հաստացման մակարդակի իջեցման չի գնա, մինչև չվերացվեն պատժամիջոցները

Թեհրանն ուրանի հաստացման մակարդակի իջեցման չի գնա, մինչև չվերացվեն պատժամիջոցները

Իրանի իշխանություններն ուրանի հարստացման 20 տոկոս մակարդակի իջեցման չեն գնա, մինչև ԱՄՆ-ը չվերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել Է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի՝ անունը չհայտնած բարձարստիճան պաշտոնյայի:

«Ուրանի 20-տոկոսանոց հարստացումը համապատասխանում Է միջուկային գործարքի 36-րդ պարագրաֆին և կդադարեցվի սոսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը վերացնի բոլոր պատժամիջոցները,- մեջբերում Է հեռուստաալիքը նրա խոսքը:

Պաշտոնյան հավելել Է, որ «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կորցնում Է ժամանակը»: «Եթե նրանք մոտ ժամանակներս չեղյալ չհայտարարեն պատժամիջոցները, ապա Իրանը կանի հաջորդ քայլերը, որոնք կնշանակեն (Իրանի) պարտավորությունների հետագա կրճատում միջուկային գործարքի շրջանակում»,- նշել Է նա:

Մարտի 29-ին Politico թերթը հայտնել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում Է ընթացիկ շաբաթում Իրանի կառավարությանը հանձնել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության լուծման նոր առաջարկություններ: Հրատարակությունը պարզաբանում Է, որ նախաձեռնությունը նախատեսում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշակի մեղմացում՝ ի պատասխան Թեհրանի կողմից միջուկային ոլորտում գործունեության որոշ տեսակաների դադարեցման, ինչպիսիք են կատարելագործված գազային ցենտրիֆուգների օգտագործումը և մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը: Փետրվարի 26-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել Է, որ, եթե Թեհրանը լիովին վերադառնա միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորություններին, ԱՄՆ-ը կկատարի նույն բանը, իսկ այնուհետև կձգտեն գործարքի պարամետրերի ամրապնդման: Իր հերթին մարտի 2-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբաիին ընդգծել Է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու համար Թեհրանը պետք Է համոզվի, որ Վաշինգտոնը կվերացնի պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում