Ռուսաստանցի ծանրորդներին թույլ չի տրվել մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը

Ռուսաստանցի ծանրորդներին թույլ չի տրվել մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ռուսաստանցի ծանրորդներին թույլ չի տվել մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

IWF-ի գործադիր կոմիտեն հաստատել է չեզոք մարզիկների պատվիրակության կազմը, որում ընդգրկվել են միայն Բելառուսի 12 մարզիկներ։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

Այս տարվա մայիսի 12-ին IWF-ը թույլատրել էր Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդներին չեզոք կարգավիճակում մասնակցել միջազգային մրցումների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում