Աշխարհում ավելի քան 18 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն օգոստոսի 3-ին գերազանցել է 18 միլիոնը: Ինչպես տեղեկացնում է Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային և տեղական իշխանությունների տեղեկավտության հիման վրա: Կազմակերպության տվյալներով՝այս պահին վարակվածների թիվը կազմում է 18 017 556, մահացել է 687 930 մարդ: Ընդամենն առողջացել է 10 642 251 ախտահարված: Ամենից շատ վարակումներ (4 665 932) արձանագրվել են ԱՄՆ-ում: Այնուհետև գալիս են Բրազիլիան (2 733 677) և Հնդկաստանը (1 750 723): Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել է վարակման 850 870 դեպք, առողջացել է 650 173 մարդ, մահացել 14 128-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ