Եվրոպայի 5 չեմպիոն 4 օրում
Վերջին օրերին զուգահեռաբար ընթանում են ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները: Դրանցից առաջինն ընթանում է Երևանում, երկրորդը՝ Զագրեբում: Այս երկու մարզաձևին գումարած՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում էլ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն էր, Իսրայելի Հայֆա քաղաքում էլ՝ սամբոյի Եվրոպայի առաջնությունը:
Հայ մարզիկները փայլուն ելույթներ են ունենում ու հրաշալի արդյունքներ գրանցում բոլոր մարզաձևերում:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ապրիլի 16-ին Անթալիայում դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
Մեկ օր անց՝ ապրիլի 17-ին, Երևանում ընթացքող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային կարգում հանդես եկող հայ պատվիրակ Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Երեկ՝ ապրիլի 18-ին էլ, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի ԵԱ-ում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ 12-1 հաշվով հաղթելով բուլղարացի մրցակցին:
Ընդամենը րոպեներ առաջ՝ Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը համալրեց իր տիտղոսների շարքն ու կարիերայում երրրոդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Քիչ առաջ ևս մեկ ոսկե մեդալով համալրվեց ՀՀ մեդալների «պաշարը». Հայաստանի ներկայացուցիչներից 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին ու հասնելով եզրափակիչ, եզրափակչում 2-1 հաշվով հաղթեց վրացի մարզիկին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։
Նշենք, որ առաջնությունները դեռ ընթացքի մեջ են, Հայաստանը ներկայացուցիչներ ունի առաջիկա օրերին ևս, հետևաբար, հայ մարզասերները կարող են սպասել չեմպիոնական նոր անունների:
Կարծիքներ